Nokia 3710 fold - GPS-ի մասին

background image

GPS-ի մասին
Գլոբալ Դիրքավորման Համակարգը (GPS) գործարկում է Միացյալ Նահանգների կառավարությունը, որը

համակարգի ճշգրիտ աշխատանքի և սպասարկման միակ պատասխանատուն է: Տեղորոշման ճշգրտությունը

կարող է փոփխվել Միացյալ Նահանգների կառավարության կողմից GPS արբանյակների վրա կատարվող

փոփոխությունների հետևանքով և ենթակա է փոփոխման՝ ԱՄՆ Պաշտպանության Դեպարտամենտի

քաղաքացիական GPS ռազմավարության և Ֆեդերալ ռադիոնավագնացության պլանից կախված:

Արբանյակների անհաջող դիրքերում գտնվելը նույնպես կարող է ազդել չափումների ճշտության վրա: Ձեր

գտնվելու վայրը, շենքերի ու բնական արգելքների առկայությունը, ինչպես նաև եղանակային պայմանները

նույնպես կարող են ազդեցություն ունենալ GPS ազդանշանների առկայության ու որակի վրա: GPS

ազդանշանները գուցե հասանելի չլինեն շենքերի ներսում կամ մետրոյում և կարող են թուլանալ բետոնի

կամ մետաղի պես նյութերի պատճառով:

GPS համակարգը չպետք է օգտագործվի որպես տեղորոշման ճշգրիտ սարք. ինչպես տեղորոշման, այնպես

էլ տարածության մեջ տեղաշարժվելու նպատակով կողմնորոշման համար չպետք է ապավինել