Nokia 3710 fold - Հիշաքարտ մտցնելը և հեռացնելը

background image

Հիշաքարտ մտցնելը և հեռացնելը

Օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս սարքի համար թույլատրված համատեղելի microSD

քարտեր: Nokia-ն օգտագործում է հիշաքարտերի համար հաստատված արդյունաբերական

ստանդարտներ, բայց հնարավոր է, որ որոշ ապրանքանշաններ լիովին համատեղելի չլինեն այս սարքի

հետ: Անհամատեղելի քարտերը կարող են վնասել քարտն ու սարքը և փչացնել քարտի վրա պահպանված

տվյալները:

Ձեր սարքն ապահովում է microSD քարտեր մինչև 8 ԳԲ տարողությամբ: Մեկ ֆայլի չափը չպետք է

գերազանցի 2 ԳԲ:

Հիշաքարտ մտցնելը

1 Անջատել սարքը և հանել հետևի կափարիչն ու մարտկոցը:
2 Արգելաբացելու համար հիշաքարտի սևեռակը սահեցնել դեպի ներս:
3 Բացել քարտի սևեռակը և հիշաքարտը տեղադրել սևեռակում այնպես, որ հպակային տիրույթը

ուղղված լինի դեպի ներքև:

8

Սկսում ենք

background image

4 Կողպելու համար փակել հիշաքարտի սևեռակը և սահեցնել:
5 Փոխարինել մարտկոցն ու հետևի կափարիչը:

Հիշաքարտը հեռացնելը

1 Հեռացնել հետևի կափարիչն ու մարտկոցը:
2 Բացել հիշաքարտի սևեռակը և հանել հիշաքարտը: Փակել հիշաքարտի սևեռակը:
3 Փոխարինել մարտկոցն ու հետևի կափարիչը: