
Մուտքի կոդեր
Նախադրելու համար, թե ինչպես է սարքն օգտագործում մուտքի կոդերն ու անվտանգության
պարամետրերը, ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
և
Անվտանգթն
>
Մուտքի կոդեր
:
•
Անվտանգության կոդը օգնում է Ձեր սարքը պաշտպանել չլիազորված օգտագործումից: Նախադրված
կոդն է՝ 12345: Կարող եք փոխել կոդը և նախադրել, որ սարքը պահանջի այն: Որոշ
գործողությունների համար անվտանգության կոդը անհրաժեշտ է` անկախ պարամետրերից, օրինակ՝
եթե ցանկանում եք վերականգնել գործարանային պարամետրերը: Կոդը պահեք գաղտնի՝ Ձեր սարքից
առանձին վայրում: Եթե մոռանաք կոդը, և Ձեր սարքն արգելափակվի, այն անհրաժեշտ կլինի
սպասարկել, ինչի համար կարող է գանձվել լրացուցիչ վարձ: Լրացուցիչ տեղեկությունների համար
դիմել Nokia Care կենտրոն կամ Ձեր սարքի վաճառքի գործակալին:
12
Միացնելը

•
SIM քարտի հետ տրամադրվող PIN կոդը օգնում է պաշտպանել քարտը չլիազորված օգտագործումից:
•
Որոշ SIM քարտերի հետ տրամադրվող PIN2 կոդը պահանջվում է որոշակի ծառայություններ մուտք
գործելու համար:
•
SIM քարտի հետ կարող են տրամադրվել PUK և PUK2 կոդերը: Եթե PIN կոդը երեք անգամ
անընդմեջ սխալ մուտքագրվի, Ձեզանից կպահանջվի մուտքագրել PUK կոդը: Եթե կոդերը
տրամադրված չեն, դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
•
Արգելող նշանաբառը պահանջվում է կանչի արգելման ծառայությունն օգտագործելու դեպքում՝ Ձեր
սարքից և դեպի սարք կանչեր կատարելն արգելելու համար (ցանցային ծառայություն):
•
Զննարկչի անվտանգության մոդուլի պարամետրերը դիտելու կամ փոխելու համար ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
և
Անվտանգթն
>
Անվտնգ. համակարգ
: