Տեսականչ կատարելը
Տեսականչի ժամանակ Ձեր սարքի առջևի խցիկով տեսագրվող պատկերը ցուցադրվում է տեսականչն
ընդունողին: Տեսականչ կատարելու համար պետք է ունենաք USIM քարտ և միացած լինեք WCDMA
ցանցին: Տեսականչի ծառայությունների առկայությունը և դրանց բաժանորդագրումը պարզելու համար
դիմեք Ձեր ծառայության մատակարարին: Տեսականչը կարող է կատարվել դեպի համատեղելի սարք կամ
երկու կողմերի միջև ISDN սպասառու: Տեսականչերը չեն կարող կատարվել այլ ձայնային, տեսա- կամ
տվյալների փոխանակման կանչն ակտիվ լինելու ընթացքում:
1 Տեսականչ սկսելու համար մուտքագրեք հեռախոսահամարը՝ ներառյալ միջքաղաքային կոդը:
2 Սեղմեք և պահեք կանչի ստեղնը կամ ընտրեք
Ընտրք
>
Տեսականչ
:
Տեսականչը կարող է սկսվել որոշ ժամանակ անց: Եթե կանչը կատարել չհաջողվեց, փոխարենը
խնդրում ենք կատարել ձայնային կանչ կամ ուղարկել հաղորդագրություն:
3 Կանչն ավարտելու համար սեղմեք ավարտի ստեղնը: